Google համացանցային հսկայի մաքուր եկամուտը 2014 թվականի վերին քառորդում կազմել է 4.76 մլրդ դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 3.38 մլրդ-ի փոխարեն։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերության հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է 18.1 մլրդ դոլար, ինչը 15 տոկոսով ավել է 2013 թվականի վերջին քառորդի արդյունքների համեմատ։ Հիմնական եկամուտը ստացվել է ընկերության Google որոնողական կայքից՝ 69 տոկոս։
2014 թվականի վերջին քառորդում գովազդային մեկ քլիքի գինը նվազել է 3 տոկոսով։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Google-ի կապիտալիզացիան կազմում է 347 մլրդ դոլար։