Google-ը կարգելի բլոգերի իր ծառայությունում՝ Blogger-ում մերկ և պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները։ Այս մասին հաղորդում է ընկերության բլոգը։
Օգտատերերին տվել են 2 ամիս ժամանակ, որպեսզի համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը հեռացվեն բլոգային ծառայությունից։ Պաշտոնական արգելքը ուժի մեջ կմտնի մարտի 23-ին։
Նախկինում Google-ը թույլատրում էր էրոտիկ բնույթի մեդիա նյութերի տեղադրում, սակայն պարտադրում էր, որպեսզի նշվի՝ «մեծահասակների համար»։