տուն Քաղաքական Միջազգային Google-ը և Apple-ը ծածկագրելու են օգտվողների անձնական տվյալները

Google-ը և Apple-ը ծածկագրելու են օգտվողների անձնական տվյալները

133
0

1406883052_981493_1406883136_noticia_normal

Google ընկերությունը հայտարարել է, որ իր հաջորդ բջջային օպերացիոն համակարգը՝ Android L-ը, լռելյայն կերպով կծածկագրի օգտվողների անձնական տվյալները: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Այսպիսով, օգտվողների անձնական տվյալներն ավելի պաշտպանաված կլինեն. ծածկագրումը բարդացնում է ցանցահենների խնդիրներն, ինչպես նաև խնդիրներ է ստեղծում այդ տվյալները պետական մարմիններին փոխանցելիս:

Հիշեցնենք, որ երեկ Apple ընկերությունը հայտարարել էր, որ իր նոր ծրագրային ապահովման համակարգը՝ iOS8-ը նույնպես լռելյայն ծածկագրման գործառույթ է ունենալու: Ընդ որում, այդ գործընթացն իրականացվելու է այնպես, որ անգամ ընկերության աշխատակիցները դրանց հասանելիության հնարավորություն չունենան:

Նշենք, որ երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Microsoft-ը, Google-ը, Twitter-ը, Facebook-ը և Dropbox-ը ԱՄՆ-ում պայքարում են իրենց հաճախորդների տվյալների անձեռնամխելության համա: