Google կդադարեցնեի Google Glass «խելացի» ակնոցների ներկայիս տարբերակի արտադրությունն ու կվերակազմակերպի դրանց ստեղծմամբ զբաղվող ստորաբաժանումը:
Ընկերությունը մտադիր է ավելի հզոր Intel պրոցեսորով սարքերի նոր տարբերակը ներկայացնել արդեն այս տարի: Այս մասին հաղորդում է CNBC-ը:
Juniper Research ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան ընկերության «խելացի» ակնոցներն այդպես էլ մասսայականություն ձեռք չեն բերի: Ըստ էության՝ դրա պատճառն այն է, որ շուկայում առկա նմանատիպ այլ սարքերի և Google Glass-ի միջև գրեթե տարբերություն չկա:
Սպասվում է, որ «խելացի» ակնոցների արտադրությունը գլխավորելու է Apple-ի նախկին գլխավոր մենեջեր Թոնի Ֆադելը: Նա ակնկալում է, որ 3 տարի հետո սարքերի վաճառքը կհատի տարեկան 10 միլիոն օրինակի սահմանը: