Աշխարհի ամենախոշոր որոնողական համակարգն ունեցող Google ընկերությունը Լոնդոնում բացել է մասնագիտացված առաջին խանութը։ Google Shop խանութում ընկերությունը կվաճառի Android օպերացիոն համակարգով պլանշետներ և խելախոսներ, Chromebook նոութբուքեր, Chromecast սարքեր և այլն։
Նոր խանութը գտնվում է Լոնդոնի Currys PC World առևտրային կենտրոնում։ Շուտով Google-ը բրենդային ևս երկու խանութ կբացի մառախլապատ Ալբիոնում։
Խանութի կարևորագույն առաքելություններից է Google-ի հավելվածներով և սարքերով աշխատելու մասթեր քլասների անցկացումը։ Բացի այդ, այստեղ երեխաներին կսովորեցնեն ծրագրավորում։