տուն Քաղաքական Միջազգային Google-ը, Apple-ը և Microsoft-ը հրաժարվում են ամերիկյան իշխանություններին տրամադրել օգտատերերի անձնական նամակագրությունը

Google-ը, Apple-ը և Microsoft-ը հրաժարվում են ամերիկյան իշխանություններին տրամադրել օգտատերերի անձնական նամակագրությունը

92
0

Apple-Google-Microsoft

Ամերիկյան ընկերությունները, այդ թվում` Google-ը, Apple-ը և Microsoft-ը, բազմիցս հրաժարվել են ԱՄՆ արդարադատության նախարարության ու հատուկ ծառայություններին տրամադրել օգտատերերի անձնական նամակագրությունը: Այս մասին ասվում է The New York Times-ի հոդվածում:

Աղբյուրի համաձայն` ամերիկյան իշխանությունները վերջին ամիսներին բազմիցս պահանջել են տրամադրել նման տեղեկություններ: Վերջին դեպքը գրանցվել է 2015 թվականին, երբ թմրանյութերի և զենքի վաճառքի գործի շրջանակներում դատարանը պահանջել էր Apple-ից տրամադրել իր iMessage մեսենջերի որոշ գրառումներ, սակայն ընկերությունը հրաժարվել է` նշելով, որ այդ  խոսակցությունները կոդավորվում են: