Ամերիկյան Google ընկերությունը 6,75 մլն դոլարի վարչական տուգանք է վճարել Ռուսաստանին հակամենաշնորհային օրենքները խախտելու համար. հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությանը:
Կողմերի միջև դատական գործընթացը տևել է 2 տարի. 2015-ի փետրվարին Yandex-ը բողոք էր ներկայացրել Google-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով Android համակարգով աշխատող հավելվածների շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար: