Արդեն տեղեկացրել ենք, ո Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերով ԱՄն ազգային անվտանգության գործակալությանը հասանելի են եղել Google-ի և Yahoo-ի ծառայություններից օգտվողների տվյալներն ու ուղարկված հաղորդագրությունները:
Google ընկերությունը բողոք է հայտնել այս տեղեկատվության կապակցությամբ: Աշխարհի ամենամեծ որոնողական համակարգի ղեկավարությունը հայտարարել է, որ ընկերությունում ոչինչ չեն իմացել այս մասին` առաջարկելով բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: