ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը Google-ից և Yahoo-ից ստացել է հարյուր միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները։ Այս մասին գրում է The Washington Post-ը ՝ հղում կատարելով Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծված փաստաթղթին։
ԱԱԳ-ն մեկ ամսվա ընթացքում մշակել է 181 մլն գրառում՝ սկսած անձնական հասցեներից մինչև այդ ծառայությունների միջոցով ուղարկված նամակներ։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս ծրագիրն ամերիկացիներն իրականացնում են բրիտանական կառավարական կապի կենտրոնի հետ համատեղ։ Բացի այդ, ամերիկյան հետախուզությունը PRISM ծրագրի միջոցով տեղեկությունները վերցնում է Microsoft-ի և Facebook-ի սերվերներից՝ հետևելով ԱՄՆ-ը տարածքից դուրս գտնվող ահաբեկիչներին։
Սպիտակ տունն ու ԱԱԳ-ն առայժմ հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկությունները։