Google ընկերության նախագահ Էրիկ Շմիդտը իր աշխատանքի համար կստանա 100 մլն դոլարի բոնուս, սակայն դրանք կլինեն ընկերության բաժնետոմսերի տեսքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Google-ը նաև հայտնել է, որ Շմիդտը կստանա գումարային բոնուս, որը կկազմի 6 մլն դոլար:
Տեղեկացնենք նաև, որ ընկերության թոփ-մենեջերների աշխատավարձն անմիջական կապ ունի ընկերության ցուցադրած արդյունքների հետ: