տուն Քաղաքական Միջազգային Google-ի որոնողական համակարգը ազդում է մարդու հիշողության վրա

Google-ի որոնողական համակարգը ազդում է մարդու հիշողության վրա

223
0

Google-search

Համացանցում որոնողական համակարգերի հաճախ օգտագործումն ազդում է մարդու հիշողության վրա: «Google-ի էֆեկտ» անվանումը ստացած երևույթի ժամանակ մարդը որոնողական համակարգերը դիտում է որպես իր ինտելեկտի շարունակություն:

Հարվարդի համալսարանի հոգեբաններ Դանեիլ Վագները և Ադրիան Վարդն անցկացրել են հետազոտություն, որը ցույց է տվել, որ մարդիկ որոնողական համակարգերն այլևս չեն դիտում որպես տեղեկատվություն ստանալու արտաքին աղբյուր, այլ որպես աշխարհը ճանաչելու իրենց անձնական միջոց: Այն մարդիկ, ովքեր իմացել են, որ չունեն համացանցի օգնության հնարավորություն կամ տվյալ տեղեկությունը բացակայում է համակարգչում, ավելի լավ են հիշել անհրաժեշտ տեղեկությունը: Այս մասին գրում է  The Daily Mail:

Նրանք նաև եզրակացրել են, որ համացանցն այլևս օգտատիրոջ համար մարդու դեր է տանում, ում հետ կարելի է կիսվել կարևոր տեղեկություններով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here