տուն Քաղաքական Միջազգային Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը կրկին բոնուս չեն ստացել

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը կրկին բոնուս չեն ստացել

112
0

Ларри-Пейдж-и-Сергей-Брин

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը 2013 թվականի արդյունքներով չեն ստանա գումարային բոնուսներ: Այս մասին ասվում է ընկերության փաստաթղթերոմ, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի բաժնետոմսերի և բորսաների հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Reuters-ի տվյալներով` Բրինն ու Փեյջն ավանդաբար հրաժարվում են իրենց բոնուսներից, քանի որ իրենց հիմնական կապիտալը ներդրված է Google-ի բաժնետոմսերում: Բաժնետոմսերի աճի շնորհիվ երկու հիմնադիրներն անցած տարի վաստակել են 9,3 մլրդ դոլար: 2013 թվականին Google-ի բաժնետոմսերն աճել են 58 տոկոսով և պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլար գինը՝ մեկ բաժնետոմսի համար: Մարտի 10-ին այն արժեր 1211 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: