Google և Microsoft ընկերությունները գործարկում են նոր ֆիլտրեր, որոնք թույլ կտան արգելափակել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածող կայքերը։ Այս մասին գրում է BBC-ն։
Google-ում նշել են, որ նոր ֆիլտրերը թույլ կտան արգելափակել մոտ 100 հազար կայքերից ստացվող տեղեկությունները։ Առայժմ նոր համակարգը կգործի անգլերենով բովանդակության համար։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ նման տեղեկության մեծ մասը տարածվում է համացանցի այսպես կոչված «մութ» հատվածում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ էր արել ընկերություններին պայքարել անօրինական բովանդակության տարածման դեմ։