Google-ը չի դադարում զարմացնել։ Այժմ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը պատրաստվում է ներկայացնել խելացի լինզաներ։ Սպասվում է, որ դրանք արտադրության մեջ կդրվեն ու կսկսեն վաճառվել ամենամոտ ապագայում։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։
Բանն այն է, որ շաքարախտով տառապող մարդիկ շատ հաճախ չեն ստուգում արյան մեջ շաքարի պարունակությունը, քանի որ ամեն անգամ այդ գործողությունն իրենց ցավ և տհաճություն է պատճառում։ Այժմ Google-ի մասնագետները կոնտակտային լինզաներում տեղադրելու են չիփ, որը մարդու արցունքի միջոցով պարզելու է մարդու օրգանիզմում շաքարի պարունակությունը և անլար կապի միջոցով փոխանցելու է այդ ստուգման արդյունքը համապատասխան համակարգչին։
Սա թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել հիվանդի վիճակը, քանի որ այդ չիպը կարող է ամեն վայրկյան տեղեկություններ փոխանցել շաքարի պարունակության վերաբերյալ։