Google ընկերությունը ներկայացրել է Nexus 5 նոր խելախոսներն ու Android 4.4 KitKat օպերացիոն նոր համակարգը։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Google Nexus 5-ն ունի 4.95 դյույմանոց էկրան 1920х1080 պիքսել հնարավորությամբ, ինչը մեծ է նախորդ մոդելից։ Հեռախոսն ունի նաև Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև ավելի հզոր մարտկոց։ Google Nexus 5-ի քաշը նվազել է 9 գրամով, այն ունի 8 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ։ Սարքն ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում և եվրոպական շատ երկրներում կվաճառվի 649 դոլարով։
Այս խելախոսն առաջին սարքն է, որն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն նոր համակարգով։ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Google-ի փոխնախագահ Սունդար Փիչային ասել է, որ Android-ով սարքերի օգտատերերի թիվը հասել է մեկ միլիարդի, և իրենք աշխատում են մյուս մեկ միլիարդը ձեռք բերելու վրա։