տուն Քաղաքական Միջազգային Google-ը լողացող խանութ կամ ճգնաժամային կենտրոն է կառուցում

Google-ը լողացող խանութ կամ ճգնաժամային կենտրոն է կառուցում

140
0

5

Սան Ֆրանցիսկոյի մոտ գտնվող Թրեժեր-Այլենդի հարևանությամբ լրագրողները հայտնաբերել են տարօրինակ պլատֆորմ, որը կայանած է եղել նավամատույցի մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն, այս պլատֆորմի վրա Google-ը կառուցում է ինչ-որ օբյեկտ, որի նպատակներն անհայտ են: Այս մասին գրում է Cnet-ը:

Որոշ տեղեկությունների համաձայն Google ընկերությունը կառուցում է լողացող խանութ, որի վրա կվաճառվեն «խելացի» ակնոցներ: Նշվում է, որ այս խանութի գաղափարը տվել են  Google-ի հեղինակներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը:

Սակայն մեկ այլ վարկածով,  Google-ը կառուցում է պահեստային տվյալների կենտրոն՝ հնարավոր աղետների դեպքում ապահովված լինելու համար: Այս տարբերակն ավելի ճշմարտանման է թվում: Դեռ 2009 թվականին ընկերությունը ստացել է արտոնագիր մակընթացության ալիքներից էներգիա ստանալու համար: Իսկ պլատֆորմի վրա գտնվող սերվերները կսառեցվեն օվկիանոսի ջրով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here