Ամերիկյան Google ընկերությունը գնել է 3.2 մլրդ դոլար արժողությամբ Nest Lab ընկերությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Nest Lab-ը հիմնվել է 2010 թվականին Apple-ի մասնագետներ Թոնի Ֆանդելի և Մեթ Ռոջերսի կողմից, և մասնագիտացած է տան համար «խելացի սարքերի» արտադրությունում։ Մինչև 2012 թվականը Nest Lab-ն ունեցել է 130 աշխատակից։