տուն Աշխարհ Google-ը աշխատակիցներին կորոնավիրուսի պատճառով հորդորել է տնից աշխատել

Google-ը աշխատակիցներին կորոնավիրուսի պատճառով հորդորել է տնից աշխատել

189
0

Google ամերիկյան ընկերությունն իր 100 հազար աշխատակիցներին խորհուրդ է տվել հեռակա աշխատել` COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար։

CNBC հեռուստաալիքի տեղեկությունը փոխանցում է  armeniasputnik.am-ը:

«Հիմա Հյուսիսային Ամերիկայում գտնվող բոլոր գրասենյակային աշխատակիցներին խորհուրդ է տրվում տնից աշխատել։ Փորձագետների խոսքով` դա թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի տարածումը»,–ասել է Google ընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Twitter ընկերությունն էր խորհուրդ տվել իր աշխատակիցներին տնից աշխատել։

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը, փոխանցում է աղբյուրը։

Նշենք, որ վարակն առավել շատ տարածված է հետևյալ երկրներում. Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: