The Wall Street Journal-ը գրում է, որ Google+ սոցիալական ցանցի օգտատերերին թույլատրվել է նամակներ ուղարկել անհայտ անձանց Gmail ծառայությունով։
Այս նորամուծության արդյունքում Gmail-ի օգտատերը այլ օգտատիրոջը կարող է ներառել Google+ի «շրջանակներից» մեկում, ինչից հետո հնարավորություն կստանա նամակ գրել նրան՝ նշելով միայն նրա անունը։ Այսպիսով, անհայտ օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն ստանալու անհրաժեշտություն չի առաջանա։
Առաջիկա օրերին Google-ի ծառայություններից օգտվողները հնարավորություն կստանան կիրառել այս գործիքը։