տուն Քաղաքական Միջազգային Գոնսալո փոթորիկը մոտենում է Բերմուդյան կղզիներին

Գոնսալո փոթորիկը մոտենում է Բերմուդյան կղզիներին

63
0

landscapes_25

«Գոնսալո» փոթորիկը՝ ուղեկցող ուժեղ քամիների և հսկա ալիքների հետ մոտակա ժամերին կհարվածի Բերմուդյան կղզինեին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Տարերքի օաջխը ներկայում գտնվում է Բերմուդյան կղզիներից 165 կիլոմետր հարավ-արևմուտք: Սպասվում է, որ տեղական ժամանակով գիշերը փոթորիկը կանցնի կղզիների վրայով:

Այս պահին քաղու արագությունը փոթորկի կենտրոնում գերազանցում է 200կմ/ժ-ը: Օդերևութաբանների խոսքերով՝ Բերմուդյան կղզիներին հարվածելիք ալիքների բարձրությունը հասնում է 10 մետրի:

ABC News-ի տեղեկությունների համաձայն՝ փոթորկի մոտենալուն ընդառաջ տագնապ է հայտարարված մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Ալեքսանդրիայում, Արլինգտոնում, Ֆերֆաքսում և Մերիլենդ նահանգում: