Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մեկնաբանեց ՀԷՑ-ի հայտը ՀԾԿՀ-ին` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջով:
Նախարարն իր խոսքում ասաց, որ ընկերության ազգայնացումն ու ռուսական ընկերությունից այն գնումը տեսականորեն հնարավոր է: Նշեց, սակայն, որ Հայաստանը չի կարող հրաժարվել սեփականատիրոջից. «Սեփականատեր ընկերությունը կարող է հրաժարվել իր սեփականությունից»: