ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է բարձրանալ Սպիտակ տան ցանկապատների վրա, հայտնում է Ռիա Նովոստին
Ծառայությունը տեղեկացրել է, որ ձերբակալման ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Պարզվել է, որ այդ տղամարդը Սպիտակ տան մոտակա տարածքում գողություն կատարելուց հետո փորձել է փախուստի դիմել: Տղամարդու անձը գաղտնի է պահվում: