տուն Լուրեր Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

129
0

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

***

Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կան կուտակված ավտոմեքենաներ:
Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

  • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան     
  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն