Տարօրինակ հանցագործություն է տեղի ունեցել Ֆլորիդայի Լեյք Ուելս քաղաքում։ 27-ամյա Ժենարդ Դյուպրեն ձևացրել է սրտի կաթված, իսկ այդ պահին նրա 30-ամյա ընկերը՝ Տարուս Սքոթը դրամարկղի մոտով առանց վճարելու անցկացրել է խաղալիք ավտոմեքենա, Բարբիի տնակ, ինչպես նաև LeapFrog պլանշետ։ Հանցագործները ձերբակալվել են։
Անհաջող հանցագործության տեսանյութը հայտնվել է համացանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դյուպրեն հանկարծակի բռնում սիրտը և ընկնում գետնին։ Իսկ երբ նրա մոտ գալիս են խանութի այցելուները, մյուս տղամարդը հանգիստ գողանում է խաղալիքները։