տուն Լուրեր Գնդակոծված տների բնակիչներն առաջիկայում կստանան փոխհատուցում. գյուղապետեր

Գնդակոծված տների բնակիչներն առաջիկայում կստանան փոխհատուցում. գյուղապետեր

85
0

11218884_10153609520648501_5621352753963534823_n

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերը ենթարկվել են գնդակոծությունների, քանի դեռ մեր զինվորները չեն լռեցրել  հակառակորդի մարտական հենակետը, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ։

Ցավոք, կորուստներ ունեցավ նաեւ հայկական կողմը. գնդակոծման հետևանքով զոհվեց 3 խաղաղ բնակիչ, երկուսը` Բերդավանից՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը եւ 41-ամյա Սոնա Ռեւազյանը, մեկը Պառավաքարից՝ 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Բավականին լուրջ վնասներ են կրել նաեւ գյուղերի բնակելի տները։ Մենք փորձեցինք սահմանամերձ տուժած գյուղերի գյուղապետերից ճշտել, քանի որ նման գնդակոծություն եղել էր նաեւ այս տարվա սեպտեմբերին, արդյոք այդ ժամանակ տուժած տները վերանորոգվել են, կամ տուժած գյուղացիները պետության կողմից ստացե՞լ են փոխհատուցում, մանավանդ որ վերջիններս բողոքում էին, թե ի վիճակի չեն վերանորոգել իրենց կացարանները, դիմացն էլ՝ ձմեռ է։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն Araratnews.am-ին ասաց, որ նախօրեի երեկոյան գյուղում կրակոցներ լսվել են, սակայն բնակիչները չեն տուժել, իսկ սեպտեմբերի սկզբին գյուղում կրակոցներից վնասված տների բնակիչները դեռևս փոխհատուցում չեն ստացել. «Վնասների չափերը ճշտված են, ցուցակները` կազմված: Կառավարության կողմից համապատասխան հանձնարարական-որոշումը կա, առաջիկա օրերին այդ բնակիչները փոխհատուցում կստանան»,- ասաց նա:

Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը Araratnews.am-ին հավաստիացրեց, որ վնասների փոխհատուցման մասին գյուղում չեն անհանգստանում, քանի որ միշտ կարճ ժամանակում է փոխհատուցվել:

Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանն էլ տեղեկացրեց, որ անցած գիշերը գյուղում իրավիճակը խաղաղ է եղել, իսկ սեպտեմբերի սկզբին հակառակորդի կրակոցներից տուժած տների բնակիչները առաջիկայում փոխհատուցում կստանան:

Մնում է հավատալ եւ սպասել։