տուն Լուրեր Գնդակոծություն Բաղանիսում. միջդիրքային տարածքն է հրդեհվել

Գնդակոծություն Բաղանիսում. միջդիրքային տարածքն է հրդեհվել

72
0

Սեպտեմբերի 2-ի երեկոյան՝ ժամը 20.00-ի մոտ, ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին տեղեկացրեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Նրա խոսքով՝ գնդակոծությունը տևել է 10-15 րոպե, եղել է նաև միջդիրքային փոխհրաձգություն, սակայն գիշերը հանգիստ է անցել: Այս պահին նույնպես ամեն ինչ հանգիստ է, և երեխաները կարողանում են դպրոց հաճախել:

Գյուղապետը նաև նշեց, որ տուժածներ ու խոշոր չափի վնասներ չկան, միայն միջդիրքային հատվածում հրդեհ է բռկվել, և ամբողջ գիշեր այդ տարածքն այրվել է:

Ինչպես հիշեցրեց Նարեկ Սահակյանը, վերջին կրակոցը եղել էր ապրիլի 9-ին, որի հետևանքով Բաղանիսի բնակիչներից մեկի 4 կովը սատկել էին: