Ինչպես արդեն գրել էինք, վերջին օրերին զգալի թանկացել են միսը` խոզի, տավարի, ոչխարի, և կարագը: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը` 800 դրամով:
Նշենք, որ վերջին ամիսներին, բացի նշված մթերքներից, թանկացել են նաև այլ ապրանքներ` պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկների որոշ տեսակներ և այլն: Առևտրականները կանխատեսումներով` գնաճը դեռ կշարունակվի, հատկապես Նոր տարվա նախաշեմին, նույնիսկ մեկ ամիս առաջ, ինչպես նշված, այնպես էլ մյուս ապրանքները կթանկանան: 4 տոկոսի գնաճ կանխատեսել է նաև կառավարությունը:
Չնայած շարունակվող գնաճին` Հայաստանում միջին աշխատավարձը, հակառակը` նվազել է: Օրինակ՝ եթե հուլիս ամսին միջին աշխատավարձը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմում էր 202.234 դրամ, ապա օգոստոս ամսին այն նվազել է` իջնելով 191.891 դրամի:
Եվ եթե Կառավարությունը հաջորդ տարվա համար գների բարձրացում է կանխատեսել, ապա թոշակների, նպաստների և աշխատավարձերի դեպքում պետական բյուջեով ոչ մի բարձրացում չի կանխատեսվում:
Էմմա Հովսեփյան