Երեկ ՆԱՍԱ-ն հանդես է եկել պատմական հայտարարությամբ: Ամերկյան տիեզերական գործակալությունը հայտնել է, որ Մարսում ինչպես սառը, այնպես էլ «հոսող հեղուկ ջուր» է հայտնաբերվել: Գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչ ծագում ունի Մարսի ջուրը: Չի բացառվում, որ այն մթնոլորտային ծագում ունենա կամ էլ ստորգետնյա սառույցներից առաջանա:
Պատմական հայտարարության մասին վկայում է նաև Google-ի այսօրվա դուդլը՝ նվիրված Մարսում ջուր հայտնաբերելու օրվան: