Չինուհի Լյան Քսյուժենը տառապում է անսովոր մի հիվանդությամբ` «մաշկային կոտոշով»: Ոսկրային գոյացությունը տանջում է կնոջը արդեն 8 տարի, հաղորդում է Today.kz-ը:
Սկզբում այն ոչ մեծ սև կետ է եղել` նման խալի: Ավելի ուշ վերածվել է ոսկրային գոյացության, որը կինը պատահաբար կոտրել է: Դրա տեղում, փաստորեն, 13 սմ-անոց կոտոշ է աճել:
Բժիշկներն ասում են, որ նրա մոտ հազվագյուտ հիվանդություն է`»էպիթելային նորագոյացություն», կամ , այլ խոսքով ասած` «մաշկային կոտոշ»: Խեղճն էլ բողոքում է, որ դրա պատճառով չի կարողանում քնել, էլ չասած, որ այն ժամանակ առ ժամանակ արյունահոսում է:
Բժիշկները նրան վիրահատություն են առաջարկել, սակայն 87-ամյա տատիկի հարազատները հրաժարվել են, պատճառաբանելով վերջինիս տարիքը: