տուն Լուրեր Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք. Զլատան Իբրահիմովիչ

Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք. Զլատան Իբրահիմովիչ

202
0

4180

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ իր թիմը լավագույնս չի դրսևորել իրեն «Զարյայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում: Այս մասին հայտնում է Sport-express.ru-ն:

«Հեշտ խաղ չէր, սակայն մենք լավ խաղացինք,  վտանգավոր պահեր ստեղծեցինք»,- ասել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ խաղն ավարտվել էր 1։0 հաշվով`«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով։ Շվեդ հարձակվողը միևնույն ժամանակ շեշտել է, որ մրցաշարի առաջին տուրում կրած պարտությունից հետո գլխավորն այս խաղում իրենց հաղթանակն էր։