տուն Լուրեր Գլխավոր դատախազությունը ՔԿ-ից վերցրել է «Էյր Արմենիա»-ի տնօրենին առնչվող միջադեպի նյութերը

Գլխավոր դատախազությունը ՔԿ-ից վերցրել է «Էյր Արմենիա»-ի տնօրենին առնչվող միջադեպի նյութերը

100
0

Arsen-Avetisyan-Ruben-Hayrapetyan1

«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն:

ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ նույն օրը նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: