տուն Լուրեր Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

84
0

datՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Արթուր Դավթյանը  բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Քննարկման առանցքում եղել է  ՀՀ -ում կայանալիք ընտրությունների  ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների  համագործակցությամբ  իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը  վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների  ապահովումը: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ հա մագործակցությամբ նպաստել  այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: