տուն Լուրեր Գլխավոր դատախազն անձամբ է եկել Քոչարյանի գործով դատական նիստին

Գլխավոր դատախազն անձամբ է եկել Քոչարյանի գործով դատական նիստին

90
0

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ շարունակվում է Քոչարյանի խափանման գործով դատական նիստը:

Դատարանը պետք է հրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Նման միջնորդություն այսօր դատարանում ներկայացրել է պաշտպանական կողմը:

Նկատենք, որ գլխավոր դատախազը ներկա էր նաև երեկվա դատական նիստին: