տուն Լուրեր Գլխավոր դատախազը հանդիպեց ցուցարարների հետ (տեսանյութ)

Գլխավոր դատախազը հանդիպեց ցուցարարների հետ (տեսանյութ)

98
0

«Մենք մեր հիմնավորումներով պատրաստում ենք համապատասխան բողոքը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այսօր այդ բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան: Սա մեր հավաստիացումն է»: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դիմելով դատախազության դիմաց հավաքված ցուցարարներին, որոնք պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

«Դա օրենքն է կարգավորում, օրենքն ասում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումը իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն՝ որ պահին նյութերը կստանա Վերաքննիչ դատարանը, երեք օրվա ընթացքում կնշանակվի նիստ, և այդ նիստի ընթացքում կստուգվեն առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը»՝ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մանրամասները՝ Armday.am-ի տեսանյութում: