Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
Նիստից հետո Հանրապետականն անցկացնելու է նաեւ խորհրդի նիստ, որի ընթացքում հաստատվելու է ՀՀԿ խորհրդի նոր կազմը:
Խորհրդի նիստին շտապող Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն: Լրագրողների դիտարկմանը, թե այդ մասին գրում է մամուը, նախկին մարզպետն արձագանքեց. «Գլուխը պատին է տվել ասողը»:
Մանրամասները՝ տեսանյութում: