Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող Glass World Company ընկերության շուրջ 320 աշխատակից այսօր՝ օգոստոսի 25-ին, 1 ամսվա աշխատավարձը ստացել է: Այս մասին ասաց գործարանի նախկին աշխատակից տիկին Անահիտը՝ հավելելով, որ կին աշխատակիցների 2 ամսվա, իսկ տղամարդկանց 4 ամսվա աշխատավարձը դեռ չի վճարվել և ընկերության տնօրինությունը խոստացել է շուտով վճարել:
«Մեզ բոլորիս խոստացել են, որ մինչև վերջ կվճարեն: Օգոստոսի 1-ից չենք աշխատում, ի սկզբանե աշխատողներից ոչ ոք մինչև վերջ չի ստացել իր աշխատավարձը, բոլորին էլ պարտք են»,-ասաց նա:
Աղբյուրը՝ NEWS.am