Նորվեգացի գիտնականներն առաջին անգամ են ֆիքսել, թե ինչպես են սպիտակ արջերը ուտում սպիտակադեմ դելֆիններին, այնուհետև մնացած միսը պահում «սառնարաններում»: Այս մասին հաղորդում է New Scientist-ը` հղում կատարելով Polar Research-ին:
Նորվեգիայի բևեռային ինստտուտի մասնագետ Յոն Աարսը նման երևույթին առաջին անգամ ականատես է դարձել 2014 թվականի ապրիլին, եբ այցելել էր Շպիցբերգեն կղզի: Նախկինում դելֆինի մսի նկատմամբ արջերի սիրո մասին ոչ ոք չգիտեր: Ըստ մասնագետի` արջերը դելֆիններին որսում են այն ժամանակ, երբ վերջիններս դուրս են գալիս ջրի մակերես շնչելու համար:
Նման կերպ արջերը որսում են փոկերին:
Ըստ Յեն Ստիրլինգի` արջերի պահվածքում ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ նրանք գիշատիչներ են, որոնք պատրաստ են ուտել ամեն ինչ: Սակայն նախկինում գիտնականները չէին ֆիքսել, թե ինչպես են արջերը պահում սննդի մնացորդները: