տուն Քաղաքական Միջազգային Գիտնականներն ապացուցել են, որ «Կրկնակի խաբեություն» պիեսը պատկանում է Շեքսպիրի գրչին

Գիտնականներն ապացուցել են, որ «Կրկնակի խաբեություն» պիեսը պատկանում է Շեքսպիրի գրչին

110
0

William_Shakespeare_1609

Psychological Science ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում ներկայացված են ապացույցներ, որ «Կրկնակի խաբեություն կամ տառապող սիրահարները» պիեսը պատկանում է Ուիլյամ Շեքսպիրի գրչին։

Պիեսն առաջին անգամ հրապարակվել է 1728 թվականին Լյուիս Տեոբալտի կողմից, որում  նա պնդում էր, որ պիեսը հրատարակելիս հիմնվել է Շեքսպիրի օրիգինալ ձեռագրերի վրա։ Սակայն այն ժամանակ ձեռագրերն այրվել էին, և մասնագետները երկար ժամանակ վիճում էին, թե արդյոք այս պիեսը պատկանում է  Շեքսպիրի գրչին, թե ոչ։

Գիտնականները մշակել են հատուկ ծրագիր, որն ուսումնասիրում է գրական տեքստերը, և որի միջոցով հնարավոր է պարզել գրենական ստեղծագործության հեղինակին։ Ըստ այդմ, ծրագիրը մատնանշել է որոշ հնարքներ, որոնց հաճախ դիմել է Շեքսպիրը և որոնք առկա են նաև վերոնշյալ պիեսում։