տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները սուրճի մեջ մորֆին են հայտնաբերել

Գիտնականները սուրճի մեջ մորֆին են հայտնաբերել

196
0

shutterstock_87855436-800x430

Բոլորին է հայտնի, որ սուրճը թարմացնող հատկություն ունի, սակայն նրա ցավազրկող հատկությունների մասին գիտնականները նոր են սկսել խոսել։ Բրազիլիայի համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են, որ սուրճում կան սպիտակուցներ, որոնք իրենց հատկություններով նման են մորֆինին։

Ընդ որում՝ սուրճում այդ սիպտակույցների ազդեցությունն ավելի երկարատև է, քան մորֆինինը։ Գիտնականները սկզբում փորձել են հայտնաբերել սուրճի գեների այն հատվածները, որոնք պատասխանատու են դրա որակի համար։ Հենց այդ փորձի ժամանակ էլ նրանք հայտնաբերել են նախկինում անհայտ միացությունը։ Հայտնաբերված սպիտակուցներն իրենց ձևով նման են եղել մորֆինի բջիջներին։ Մորֆինն ինչպես հայտնի է, ունի ցավազրկող ու հանգստանցող հատկություն։