տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե ինչից է կախված տղամարդկանց երկարակեցությունը

Գիտնականները պարզել են, թե ինչից է կախված տղամարդկանց երկարակեցությունը

81
0

Screen Shot 2014-06-15 at 4.06.58 PM

Շվեդ գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կարող են երկարաձգել իրենց կյանքի տևողությունը: Այս մասին հաղորդում է Healthvesti-ն:

Նրանց կարծիքով՝ ուժեղ սեռի ներկայացուցիչներն, առաջին հերթին, պետք է ազատվեն վնասակար սովորություններից՝ թմրանյութերից, ալկոհոլից ու ծխախոտից: Պարտադիր պայմաններ են հեծանիվով երթևեկելն ու օրական 40 րոպեից ոչ պակաս քայլքը:

Ուսումնասիրողները նշել են, որ տղամարդու գոտկատեղի լայնությունը չպետք է գերազանցի 94 սանտիմետրը: Այդ դեպքում արական սեռի ներկայացուցիչները կնվազեցնեն սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Մասնավորապես, կաթվածի հավանականությունն, օրինակ, կնվազի 3 անգամ:

Բացի դրանից երկար ապրել ցանկացող տղամարդիկ (ի դեպ, ինչպես նաև կանայք) չպետք է մոռանան առողջ սննդի օգտակարության ու նստակեցության վնասների մասին: