Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ հարևանների հետ սերտ շփումը թույլ է տալիս զգալի նվազեցնել շրջակայքում տեղի ունեցող հանցագործությունների թիվը։
Իրենց հետազոտությունը գիտնականներն իրականացրել են ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյո Հեյվեն քաղաքում, ուր քրեական իրավիճակը լարված է այստեղ արտադրվող զենքի և զինամթերքի պատճառով։ Փորձում ներգրավվել էր տեղի 17 բնակիչ, որոնք տեղեկություններ են հավաքել իրենց հարևանների մասին։
Գիտնականները պարզել են, որ այն շրջաններում, ուր հարևանների միջև շփումը քիչ է, հանցագործությունների թիվը շատ է, և հաճախ հարևանները դառնում են դրկիցների հանցագործությունների զոհ։ Հակառակ սրան, այն վայրերում, ուր հարևանները սերտ շփում ունեն, հանցագործությունների թիվը նվազում է։