Եվրոպական տիեզերական գործակալությունը Լուսնի հակառակ կողմի նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է russian.rt.com-ը: Խորը խառնարանները, որոնք պարզ երևում են նկարներում, հիմք են տվել բազմաթիվ հիպոթեզների նրանց առաջացման և պարունակության մասին:
Որոշ հետազոտողներ վստահ են, որ մուգ անցքերը ունեն շատ մեծ խորություն, իսկ դրանց հատակում կարող է լինել ջուր սառեցված վիճակում:
Մյուս տարբերակով՝ խորհրդավոր խառնարանների խորքում գիտնականները կարող են գտնել արեգակնային համակարգի առաջացման հարցերի պատասխանները: