Բրիտանացի գիտնականների և տնտեսագետների մի խումբ դիմել են «Մեծ յոթնյակի» կառավարություններին` նրանցից պահանջելով մինչև 2025 թվականը լուրջ զարկ տալ վերականգնվող էներգիայի համակարգի զարգացմանը:
Քիմիայի պրոֆեսոր սըր Դևիդ Քինգը հաշվարկել է, որ նման արդյունքի հասնելու համար կառավարություններին անհրաժեշտ է 15 մլրդ դոլար` հույս անելով, որ շատ երկրներ պատրաստակամություն կհայտնեն նման ներդրում անելու:
Այս ծրագիրը քննարկվելու է հաջորդ շաբաթ Գերմանիայում, ուր հավաքվելու են յոթնյակի ղեկավարները: