ԱՄՆ-ի Ֆլորիդայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները բարձրակարգ կադրեր են տեսանկարահանել, թե ինչպես է ամպրոպի ժամանակ կայծակ առաջանում: Օգտագործվել է տեսախցիկ, որն ունակ է տեսանկարահանել վայրկյանում 7000 կադր, տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Կայծակների բնույթը դեռևս 1749թ.ին բացահայտել է ԱՄՆ-ի հիմնադիր հայր համարվող, գիտնական Բենջամին Ֆրանկլինը: Նա պարզել է, որ կայծակը ամպրոպաբեր ամպերի և հողի միջև առաջացող էլեկտրական պարպումն է: