ԱՄՆ-ում ամուսնությունների թվի կրճատմանը նպաստում են համացանցում պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի առկայությունը։ Մասնագետները նշում են, որ ամիջական կապ կա այդ երկու գործոնների միջև։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելլով Բոննի Forschungsinstitut zur Zukunft der Arbeit ինստիտուտին։
Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ում ամեն տարի իրականացվող համազգային հարցման արդյունքները։ Նրանք ուսումնասիրել են 18-25 տարեկան երիտասարդների կողմից համացանցից օգտվելու հաճախականությունը 2000-2004 թվականներին, ինչպես նաև պարզել են, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում պոռնոգրաֆիկ կայքերում։
Պարզվել է, որ որքան հաճախ են հարցվածները օգտվել համացանցից, այնքան քիչ է եղել ամուսնացողների թիվը նրանց մեջ։ Ավելին, չամուսնացածների մեջ պոռնոկայքերը մեծ ժողովրդականություն են վայելել՝ զգալի առաջ անցնելով մարզական, ֆինանսական, լրատվական կայքերից։
ԱՄՆ-ում ամուսնությունների թվի կրճատումը նկատվում է մի քանի տասնամյակ։ Մինչդեռ ամուսնալուծությունների թիվը, չնայած դրա թվի կրճատմանը, 1980-ականների համեմատ, մնում է բարձր մակարդակի վրա։