տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները չեն հայտնաբերել երկարակեցության գենը

Գիտնականները չեն հայտնաբերել երկարակեցության գենը

146
0

aging-central

Ամերիկացի գիտնականները չեն կարողացել երկարակյացների մոտ հայտնաբերել այն գենը, որը պատասխանատու է երկարակեցության համար։ Այս մասին ասվում է PLOS ONE գիտական ամսագիրը։

Գիտնականները կազմել են 110-116 տարեկան 16 կանանց և մեկ տղամարդու գենոմը, սակայն ընդհանուր նշաններ չեն հայտնաբերել դրանց կառուցվածքում, որը կբացատրեր երկարակեցությունը։ Մասնագետները նշում են, որ աշխարհում այդ տարիքի 74 մարդ կա։

«Մենք հույս ունեինք հայտնաբերելու երկարակեցության գենը, սակայն մեզ հիասթափություն էր սպասվում», — խոստովանել է Սթեմֆորդի համալսարանի պրոֆեսոր Ստյուարտ Քիմը, ով ղեկավարում է այս հետազոտությունը։

Գիտնականը ենթադրում է, որ երկարակեցությունը պայմանավորված է ժառանագական մի շարք գեների համադրությամբ, այլ ոչ թե մեկ կոնկրետ գենի առկայությամբ։