Գիտե՞ք, որ Հայ Եկեղեցին Ս. Զատիկը նշում է 50 օր շարունակ, այսինքն` մինչև Հոգեգալուստ: Այս շրջանը կոչվում է «Հինանց» շրջան կամ «Հինունք», երբ ամեն օր հարության տոն է:
50 օրեր ուտիք է, այսինքն` պահք չկա: «Հինանց» շրջանի 40 օրերը նվիրված են աշակերտներին հարություն առած Տիրոջ երևումներին, իսկ մյուս 10-ը` Համբարձմանը:
Այս տարի «Հինանց» շրջանն ավարտվում է մայիսի 15-ին, երբ Հայ Եկեղեցին կտոնի Հոգեգալուստը: