Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են երեկոյան ընթերցանության ազդեցությունը քնի վրա: Աշխատանքը ցույց է տվել, որ պլանշետներից և լուսավորվող էկրաններից գիշերային ընթերցանությունը խախտում է քունը:
Գիտափորձին մասնակցել է 12 կամավոր, ովքեր քնից առաջ կարդացել են կամ թղթե կրիչներով կամ էլեկտրոնային կրիչներով: Հետազոտող Աննա-Մարիա Չանն ասել է, որ կապույտ լույսը, որն արձակում են էլեկտրոնային սարքերը, խախտում են օրգանիզմի բնական ռիթմերը և խոչընդոտում են մելատոնինի արտադրությանը, որը պատասխանատու է մարդու օրվա ժամային ռիթմերի համար:
Արդյունքում, փորձին մասնակցած մարդիկ, ովքեր գիրքը կարդացել են էլեկտրոնային սարքերից, ավելի երկար են տուն մտել, կորցրել են քնի ցանկությունը և այլն: Գիտնականները զգուշացնում են, որ 21-րդ դարում տեխնիկայի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ: Մելատոնինի պակասը նպաստում է շագանակագեղձի և կաթնագեղձի քաղցկեղի առաջացմանը: