Ռուս օգտատերերից մեկը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որն արվել է Ռոստովում կայացած համերգի ժամանակ: Տեսանյութում հայտնի սիրված երգիչ Գրիգորի Լեպսը, ինչպես գրում է օգտատերը, գինովցած վիճակով բեմ է դուրս եկել և երգի ժամանակ, չկարողանալով հավասարակշռությունը պահել, վայր է ընկել:
Անվտանգության աշխատակիցներն օգնել են երգչին, և վերջինս շարունակել է ելույթը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ռուս արտիստն այնքան հարբած էր, որ կարող էր «բերանը բացել» ձայնագրի տակ և հազիվ էր ոտքերի վրա կանգնած մնում: Я счастливый երգի ներքո Լեպսը չկարողացավ հավասարակշռությունը պահել, ճոճվեց և ընկավ»:
https://youtu.be/FI56KVrpO3w