Բրիտանացի թոշակառու Կառլ Անդրեին մտրակի 360 հարված է սպառնում Սաուդյան Արաբիայում, որտեղ 74-ամյա տղամարդու մեքենայում գինի են գտել, հաղորդում է The Telegraph-ը:
Այժմ շուրջ 12 ամիս բանտում անցկացնելուց հետո, որպես պատիժ նրան կարող են հրապարակայնորեն մտրակի 360 հարված հասցնել, ինչն ըստ Անդրեի ընտանիքի անդամների՝ կարող է մահացու ելք ունենալ տարեց մարդու համար։
Անդրեի երեխաները դիմել են վարչապետ Դևիդ Քեմերոնին, որպեսզի նա միջամտի այս հարցում:
Սաուդյան Արաբիայում խիստ արգելք է սահմանված ալկոհոլի օգտագործման համար, ինչը պատժվում է ազատազրկմամբ ու մտրակահարությամբ։